Գիտություն Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

Անհավասարությունն ավելի է մեծացել. Բիլ Գեյթսը` հեռավար ուսուցման համար տեխնոլոգիաների հասանելիության մասին

analitik.am

Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հեռավար ուսուսումը «ստորադասվում է» դասասենյակում կրթություն ստանալուն, իսկ առցանց ուսուցումն անհավասարություններ է առաջ բերել տեխնոլոգիաների հարցում: Այս մասին հայտնում է tert.am-ը։

«Մասնավորապես, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների աշակերտների համար հեռավար ուսուցումը ամբողջովին հասանելի չէ, քանի որ նրանք չունեն համապատասխան սարքավորումներ կամ կապ, կամ ուսուցիչը պատրաստ չէ դրան: Անհավասարությունն ավելի է մեծացել կրթության ոլորտում»,- ասել է գործարարը:

ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի տվյալներով՝ 21 մլն ամերիկացիներ թվային տեխնոլոգիաների լայնամասշտաբ հասանելիություն չեն ունեցել 2019-ին:

Նույն շարքից