Կորոնավիրուս Հասարակություն 

Մինչև տարեվերջ Իտալիան փակ կլինի զբոսաշրջիկների համար

analitik.am

 

Իտալիայի սահմանները փակ կլինեն օտարերկրյա զբոսաշրջիկների համար մինչև 2020 թվականի վերջ: Այս մասին «La Repubblica»-ին ասել է երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսչինին:

Նրա խոսքերով, սահմանների բացման որոշումը կախված կլինի համաճարակաբանական իրավիճակի զարգացումից և յուրաքանչյուր առանձին պետության քաղաքականությունից:

Միևնույն ժամանակ, պաշտոնյան խոստովանել է, որ մայիսին հնարավոր կլինի բացել թանգարանները և երկրի հիմնական տեսարժան վայրերը, որոնք դադարեցրել են աշխատանքները կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով:

Նույն շարքից