Մոսկվայում 74 տարեկան հասակում մահացել է ՌԴ նախագահների օդաչու Գրիգորի Բելոդեդը: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով վերջինիս որդուն:
Նշենք, որ Բելոդեդը նախ եղել է ՌԴ նախագահ Բորիս Ելցինի օդաչուն, իսկ ավելի ուշ նաև աշխատել է Վլադիմիր Պուտինի հետ:
Գրիգորի Բելոդեդը թոշակի անցել է 2005 թվականին՝ կապված տարիքի հետ:
Մահվան պատճառները հայտնի չեն: