Հասարակություն Պատահարներ 

Գլխավորը ՀՀ Սահմանադրությունն է և Իրավունքը, այլ ոչ թե՝ իրենց անձնական մոտեցումները․ փաստաբանը՝ Ալեն Սիմոնյանին տեսակցության գնացած պատգամավորների մասին

analitik.am

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան նոր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ի լրումն նախորդ ստատուսի՝
Ըստ որոշ տեղեկությունների, իշխանական խմբակցության շատ պատգամավորներ հիմա գտնվում են հիվանդանոցում ՝ Ալեն Սիմոնյանի որպիսությամբ անհանգստացած: Միանգամայն ընդունում եմ, որ ընկերական կամ բարեկամական հարաբերությունների դեպքում դա նորմալ երևույթ է, սակայն պատգամավորները պետք է հաշվի առնեն, որ վաղը իրենք չպետք է այդ հանգամանքից դրդված որոշում կայացնեն թույլատրելու կամ մերժելու իրենց փոխխոսնակ ընկերոջը քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Այդ դեպքում գլխավորը ՀՀ Սահմանադրությունն է և Իրավունքը, այլ ոչ թե՝ իրենց անձնական մոտեցումները»:

Նույն շարքից