Հասարակություն Սպորտ 

Անդրեյ Արշավինը դիմել է Սոչիի հայերին

analitik.am

Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Անդրեյ Արշավինն ու Ալեքսանդր Կերժակովը քննարկել են Սոչիում ֆուտբոլի հարցը:

Արշավինը կարծիք է հայտնել, որ քաղաքում ֆուտբոլի զարգացման համար ակտիվ մասնակցություն պետք է ունենան հայ համայնքի ներկայացուցիչները:

«Լավ քաղաք է, մարդիկ կհաճախեն խաղերին: Հայկական համայնքը սկզբունքորեն պետք է սիրի ֆուտբոլը: Այնտեղ մեծ թվով հայեր կան, կարծում եմ, որ կհաճախեն խաղերին»,-ասել է նա:

Ֆուտբոլիստի խոսքերով, միակ խնդիրն այն է, որ մարզադաշտեր հասնել հնարավոր է միայն ավտոմեքենաներով:

 

Նույն շարքից