Կորոնավիրուս Տեսանյութեր Տնտեսություն 

Վարսավիրանոցները բացվում են

analitik.am

 

Անհատական ծառայությունները, որոնց խմբում են դասվում լվացման, մաքրման, չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները, մայիսի 4-ից կթույլատրվեն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ կլինեն հատուկ ուղեցույցներ, կանոններ, թե ինչպես պետք է աշխատեն նրանք, ովքեր իրավունք են ունենալու աշխատելու: Կանոնները խիստ վերահսկվելու են:

Սիմոնյանը խնդրեց գործունեություն իրականացնող տնտեսվարողներին առաջնորդվել կանոններով և ուղեցույցերով, որոնք կհրապարակվեն: Կգործեն թեժ գծեր, որոնք կօգնեն բոլոր նրանց, ովքեր խորհրդատվության կարիք կունենան:

 

Նույն շարքից