Միջազգային Քաղաքականություն 

Կիմ Չեն Ընը մահացել է անցած հանգստյան օրերին. Ինֆորմացիան 99 տոկոսով ճիշտ է

 

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրերը գրեթե 100 տոկոսով ճիշտ են: Այս մասին գրում է հարավկորեական «Yonhap» գործակալությունը՝ հղում անելով Չի Սոն Հոյին, ով 2006 թվականին փախել է Հյուսիսային Կորեայից և հիմա աշխատում է Հարավային Կորեայում:

«Դա 100 տոկոսով ճիշտ չէ, սակայն ես կարող եմ ասել, որ հավանականությունը կազմում է 99 տոկոս: Հյուսիսային Կորեան բախվել է իշխանությունը փոխանցելու հետ կապված լրջագույն խնդրին»,-ասել է նա:

Չի Սոն Հոն նշել է, որ շատ է մտածել այն մասին, թե որքան կապրի Կիմ Չեն Ընը սրտի վիրահատությունից հետո, իսկ վերջինիս մահը վրա է հասել ավելի շուտ, քան ինքը ենթադրում էր. «Նա մահացել է անցած հանգստյան օրերին»,-ենթադրում է նա:

Միևնույն ժամանակ նա չի հայտնել, թե որն է իր աղբյուրը: Ինչ վերաբերում է հարցին, թե ով կփոխարինի Կիմ Չեն Ընին, վերջինս ենթադրել է՝ նրա քույրը՝ Կիմ Յո Չժոնը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից