Հասարակություն Պատահարներ 

Սահմռկեցուցիչ դեպք Հայաստանի մարզերից մեկում. 54-ամյա տղամարդը բռնաբարել է 12-ամյա տղային

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի մարզերի մեկի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում նշված մարզի բնակիչ, Արմինե Հ.-ի հաղորդման փաստով:

Աղբյուրը հայտնում է, որ վերջինս իր բնակության վայրի ոստիկանության տարածքային բաժին հայտնել է, որ ապրիլի 29-ին, ժամը 18:00-ի սահմաններում՝ իրենց համայնքի քանդված տներից մեկի մոտ, իրենց համայնքի բնակիչ, 54-ամյա Վարդան Մ.-ն, բռնի ուժով իջեցրել է իր 12-ամյա տղայի տաբատը և երեխայի կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել:

Մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ տականքը իր սև գործը անելուց հետո երեխային սպառնացել է, որ ոչ մեկին ոչինչ չասի, հակառակ դեպքում կմորթի: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տարածքի ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալ Վարդան Մ-ին, ով բերման ենթարկվելուց հետո ներկայացվել է քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից