Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթյուն է տեղի ունեցել. 40-ամյա լիցքավորողը տեղում մահացել է

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սեպասար գյուղի վարչական տարածքում գործող գազալցակայանում ՎԱԶ-2121 մակնիշի 11 OՍ 224 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը նշված գազալցակայանի լիցքավորող, 40-ամյա Միքայել Թովմասյանն էր: Պայթյունի հետևանքով վնասվել են նաև այդ պահին լիցքավորվող ՎԱԶ-2107 մակնիշի 36 QV 984 համարանիշի ավտոմեքենան և լիցքավորման բաժանարար պաշտպանիչ պատերը:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների խումբն ու ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը:

Այս պահին փրկարարներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը, ինչպես նաև՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները:

Նույն շարքից