Հասարակություն Պատահարներ Քաղաքականություն 

Բոլիվիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ ներսում եղել են Իսպանիայի քաղաքացիներ

analitik.am

Բոլիվիայում երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 6 մարդ է մահացել: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ տեղեկացնում է Pagina Siete պարբերականը:

Նշվում է, որ ինքնաթիռը Տրինիդադից ուղևորվում էր դեպի Սանտա Կրուս, կործանվել է Բենի կոչվող շրջանում: Թռիչքից ընդամենը 15 րոպե հետո օդաչուն տեղեկացրել է տեխնիկական խնդիրների մասին և ասել, որ կփորձի վերադառնալ թռիչքի վայր: Ինքնաթիռում 6 մարդ է եղել` երկու ռազմական օդաչու և 4 Իսպանիայի քաղաքացի, որոնց տանում էին միջազգային օդանավակայան` հայրենիք վերադառնալու համար:

Նույն շարքից