Սպորտ 

Նեյմարը պատրաստ է հրաժարվել աշխատավարձի 50 տոկոսից հանուն «Բարսելոնա» տեղափոխվելու

analitik.am

 

«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը պատրաստ է հրաժարվել աշխատավարձի 50 տոկոսից «Բարսելոնա» տեղափոխվելու համար:

Mundo Deportivo-ն հայտնում է, որ բրազիլացին հրաժարվել է երկարաձգել ֆրանսիական ակումբի հետ պայմանագիրը: Փարիզյան գրանդը 100 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Նեյմարին, սակայն նա հրաժարվել է:

Պայմանավորված այն հանգամանքի հետ, որ Նեյմարը չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետը՝ ֆրանսիական գրանդը կարող է իջեցնել վերջինիս տրանսֆերային արժեքը:

Նեյմարի պայմանագրի ժամկետը լրանում է 2022-ին:

 

Նույն շարքից