Տնտեսություն 

Հայաստանում գործազրկության մակարդակը կաճի 1.3%-ով. Փոխնախարար

analitik.am

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում ծագած ճգնաժամը շատ ծանր հարված կհասցնի աշխատաշուկային: Այս մասին մայիսի 4-ին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:

Նրա խոսքով` կորոնավիրուսի պատճառով երկրում գործազրկության մակարդակը կաճի 1.3%-ով: Արդյունքում երկրում գործազրկությունը 17.7 տոկոսից մինչև 19 տոկոս կհասի:

Ուդումյանը նշեց, որ ճգնաժամը շատ ուժգին կհարվածի ծառայությունների, հանրային սննդի ոլորտներին և մի փոքր էլ` շինարարությանը: Փոխնախարարը նաև հավելեց, որ սեզոնային աշխատանքի համար հարևան երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիները, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա գնալ, ասենք, Ռուսաստան, և մի քանի ամսից կհամալրեն գործազուրկների բանակը:

 

Նույն շարքից