Հասարակություն Քաղաքականություն 

Վարչապետի նոր օգնականը սորոսակա՞ն է

analitik.am

Քանի որ մեր ամենաթափանցիկ ու ազնիվ կառավարության կայքում չգտա վարչապետի նորանշանակ օգնականի մասին որևէ տվյալ, որոշեցի մի քիչ փորփրել ու բավական հետաքրքիր փաստեր հայտնաբերեցի:

Պարզվում է՝ մեր վարչապետի նորաթուխ օգնական Սյուզաննա Բարսեղյանն էթնոսոցիոլոգ է, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող (մայր և աղջիկ Խառատյաններն էլ են այստեղ գիտաշխատողներ):
Բայց ամենակարևորն այն է, որ իր հետազոտություններով բավական հաճախ համագործակցել է սորոսական հետազոտական կենտրոնների և հանդեսների ու ԶԼՄ-ների հետ:

Ի դեպ, ուշադրություն դարձրեք նրա գիտական թեմաներին և ծրագրերին, որոնց նա մասնակցել է: Հա, չմոռանամ ասել, որ Սյուզաննա Բարսեղյանը նաև Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հետազոտող է:

Կարծում եմ՝ առնվազն պատահական չէ, որ Ցեղասպանության և Արցախյան հարցերի այս թեժ ժամանակահատվածում վարչապետի օգնական է նշանակվում հենց այսպիսի մարդ...

Ալեքսանդրա Հարությունյան

Նույն շարքից