Տեսանյութեր Տնտեսություն 

Նիկոլ Փաշինյանը ևս մի քանի սենսացիոն տվյալներ հայտնեց, այս անգամ՝ կոմունալների մասին

analitik.am

 

Ես ձեզ հիմա ավելի սենսացիոն տվյալներ կհաղորդեմ: Դուք գիտեք, թե ինչքան քննարկվեց կոմունալ վճարների թեման: Դա դարձել էր ներքաղաքական թիվ մեկ թեման, ոմանք նույնիսկ ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կոմունալների հետ կապված 4 ծրագիր ենք իրականացրել: Դրանցով մոտավորապես 5 միլիարդ դրամ ենք փոխանցել քաղաքացիներին: Դա արել ենք այն կանխավարկածով, որ մարդիկ պարտք են, չեն կարողանում վճարել, մենք պետք է աջակցենք»,-ասաց նա՝ հավելելով, որ փոխանցված 5 միլիարդ դրամից 2 միլիարդը հաշիվներին նստել է որպես կանխավճար. «Դրանք այն մարդիկ են, ովքեր փակել են իրենց վճարները»:

Փաշինյանի խոսքերով, բանն այն է, որ Հայաստանում անապահով խավն ամենապարտաճանաչներն են. «Մեր հաշվարկներով, 800 միլիոն դրամը հենց այս սեգմենտի ժողովրդի հաշիվներին է նստել որպես կանխավճար:

Մեր գնահատմամբ, 1,2 միլիարդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, ովքեր իրականում դրա կարիքը չունեն: Հենց դա էր պատճառը, որ մենք այս որոշումը կայացնելիս տատանվում էինք: Մեր ամենամեծ պրոբլեմը միջոցառումները հասցեական դարձնելն էր և ընտրեցինք ըստ սպառած ծավալների աջակցելու տարբերակը»:

 

Նույն շարքից