Տեսանյութեր Տնտեսություն 

9-րդ միջոցառումից օգտված 70 մարդ կա, ովքեր իրար հետ 1 միլիարդ ավանդ ունեն բանկերում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը կառավարության կողմից ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների հասցեականության հարցը լուծելու լավագույն միջոցը համարում է ՀՀ բոլոր քաղաքացիների կողմից հայտարարագրեր ներկայացնելը:

«Մարդ կա, ով 9-րդ ծրագրի համար եկել է, ասել, որ շատ վատ վիճակում է, 26 հազար դրամի կարիք ունի: Մենք 146 հազար օգտված մարդկանցից դեպքեր ունենք, գոնե՝ 50, երբ մարդը բանկում ունի 20 միլիոն դրամ և ավել ավանդ, սակայն եկել ու հայտարարել է, որ 26 հազար դրամի օգնության կարիք ունի»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ 9-րդ միջոցառումից օգտված 70 մարդ կա, ովքեր իրար հետ 1 միլիարդ ավանդ ունեն բանկերում. «Դրա համար համարում եմ, որ լավ մեխանիզմը համընդհանուր հայտարարագրի մասին օրենք ընդունելն է»:

 

Նույն շարքից