Հասարակություն Տնտեսություն 

Արտակարգ դրության պայմաններում սննդամթերքի գներն աճել են

analitik.am

 

2020 թվականի ապրիլին 2020 թվականի մարտի համեմատ գրանցվել է սննդամթերքի 1.8 տոկոս գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մի շարք պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերը:

2020 թվականի ապրիլին մարտի համեմատ կարագի գինն աճել է 2.9 տոկոսով, արևածաղկի բուսական յուղինը՝ 3.8 տոկոսով, ալյուրինը՝ 4.0 տոկոսով, բրնձինը՝ 4.2 տոկոսով, ոլոռինը՝ 6.0 տոկոսով, մակարոնեղենինը՝ 6.1 տոկոսով, ոսպինը՝ 27.3 տոկոսով:

Նշված ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13.5 տոկոսով, այդ թվում, ձավարինը՝ 6.5 տոկոսով, հնդկացորենինը՝ 19.3 տոկոսով:

Մրգի ապրանքախմբում 2020 թվականի ապրիլին 2019 թվականի ապրիլի համեմատ արձանագրվել է 9.2 տոկոս, իսկ 2020 թվականի մարտի համեմատ՝ 8.3 տոկոս գնաճ:

2020 թվականի ապրիլին 2020 թվականի մարտի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 7.4 տոկոս գնաճ, այդ թվում, շաքարավազի գնաճը կազմել է 9.0 տոկոս:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020 թվականի ապրիլին 2020 թվականի մարտի համեմատ գնաճը կազմել է 4.2 տոկոս:

Արտակարգ դրության պայմաններում քիչ թե շատ կարգավորվել է հավկիթի գինը, քանի որ այս տարի հավկիթի գները գրեթե ինքնարժեքով էին իրացվում: Հավկիթի գինը մեկ ամսում աճել է 19.8 տոկոսով:

2020 թվականի ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 1.0 տոկոս, ծխախոտային արտադրատեսակների՝ 2.0 տոկոս գնաճ:

Միակ ոլորտը, որում գնանկում չի գրանցվել՝ բանջարեղենն է: Գյուղարտադրանքը պարզապես շուկա չէր հասնում:

Գյուղաբնակներն այս տարի մշակել էին կանաչեղեն, վարունգ, լոլիկ և այլն, սակայն արտակարգ դրության պայմաններում ապրանքը և՛ չէր վաճառվում, և՛ շուկա չէին կարողանում հասցնել: Արդյունքում բանջարեղենի գները նվազեցին և գյուղնատնտեսությամբ զբաղվողները մեծ կորուստներ կրեցին:

Գոհար Ստեփանյան

 

Նույն շարքից