Հասարակություն Քաղաքականություն 

Չեմ կարող անպատասխան թողնել Էդմոն Մարուքյանի՝ երեկ ուղիղ եթերում արված արտահայտությունը. Անի Խաչատրյան

analitik.am

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չանդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական և ֆիզիկական բախումներին, չեմ կարող անպատասխան թողնել Էդմոն Մարուքյանի՝երեկ ուղիղ եթերում արված արտահայտությունը. «Ես առաջնորդել եմ Ելք դաշինքը»:

Ելք դաշինքը կազմված էր երեք քաղաքական ուժերից և երեք ուժերի առաջնորդները եղել են համարժեք Ելք դաշինքի առաջնորդներ:

Ցուցակների հերթական համարների, խմբակցությունների ղեկավարների, քարտուղաների, փորձագետների, գոծավարների ընտրոթյունները կատարվել են ընդհանուր համաձանության շրջանակում, որտեղ ամենամեծ դերը ունեցել է իմ առաջնորդի՝ Արամ Սարգսյանի փորձը, ցավը, և հետևաբար իմաստությունը՝ գաղափարը սեփական ամբիցյաներից վեր դասելը:

Ելք դաշինքի երեք ուժերն, անկախ իրենց անձնական և պետական կառավարման մոտեցումներից, հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ՝ փրկել Հայաստանը ռեժիմից:

Պարո'ն Մարուքյան, Ելք դաշինքը կազմելիս, Դուք գործ եք ունեցել երկու քաղաքական միավորների հետ (չեմ անձնավորում), որոնց առաջնորդել Դուք չէիք կարող, այլ միայն կարող էիք արժանանալ հավասարը հավասարի հետ պայքարի մեջ մտնելուն:

Ամենայն հարգանքով»:

Նույն շարքից