Հասարակություն 

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի պապը․iravunk.com

analitik.am

Iravunk.com-ը գրում է․« Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՝ Մեծ Հայրենականի մասնակից Նիկոլ Փաշինյանի լուսանկարը և գրառում կատարել․ «Նիկոլ Փաշինյան, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։

Շատերը նաեւ կհիշեն, որ Նիկոլը Պուտինի հետ հանդիպմանը, նշել էր, թե իր անունը դրել են իր պապի պատվին, որը Մեծ Հայրենականի մասնակից էր:

Մեր թերթը օրեր առաջ հարցում է ուղարկել Ն.Փաշինյանին իր պապու մարտական ուղու մասին, սակայն ստացանք պատասխան, որ մեր հարցին կպատասխանեն 30 օր հետո. Սակայն մամուլում հայտնվեց այսպիսի ինֆորմացիա.

https://obd-memorial.ru/կայքում Մեծ հայրենականի զոհվածների, անհետ կորածների, մահացածների տվյալներն են։ Այստեղ փնտրում ենք Նիկոլ Փաշինյանի հրապարակած մարդու տվյալները և հետևյալն է բերում՝

Ծննդյան թիվ – 23․12․1913

Ծննդավայր – Հայկական ՍՍՀ, Ենոքավան

Ճակատագիրը - Համագործակցել է թշնամու հետ, զոհվել է

Մահվան թվական – 29․09․1943

Վարչապետի ներկայացրած Նիկոլ Փաշինյան ավագի մասին տվյալները և որոնողական կայքի տվյալները համընկնում են, որտեղ նշվում է, որ Նիկոլայ Վարտանի Փաշինյանը ծնվել է ՀԽՍՀ, գյուղ Ենոքավան, 1913 թվականին և մահացած 1943թ․։

Վարչապետի հրապարակած՝ պատերազմի մասնակից Նիկոլ Փաշինյանը ի՞նչ ազգական է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, չգիտենք, սակայն, ըստ կայքի տվյալների, համագործակցել է նացիստական իշխանությունների հետ։

Կայքը նաև հրապարակել է Գերմանական հաշվառման փաստաթուղթ։

Մեկ այլ որոնողական համակարգում փնտրելով Հայրենական Մեծ պատերազմի հիշյալ մասնակցի անուն-ազգանունը, բերում է գրեթե նույն տվյալները՝ այլ հայրանունով։ Այստեղ համընկնում է անուն-ազգանունը, ծննդյան և մահվան թվականները, նաև՝ վարչապետի ներկայացրած զորամիավորման համարը՝ 554-րդ հրաձգային գունդ։

Այս ամենից սակայն, պարզ չի դառնում՝ տվյալները վերաբերում են նույն մարդո՞ւն, թե՝ ոչ։ Այնուամենայնիվ, միակ տարբերությունը հայրանունն է։ Բացի այդ, ներկայացված առաջին կայքում նշվում է, որ համագործակցել է նացիստների հետ, իսկ երկրորդում՝ որ անհետ կորել է»,- գրում է կայքը։

Նույն շարքից