Տնտեսություն 

Ոչինչ էլ չենք ուզում փչացնել, ուրիշ հարց կա. Իմքայլական պատգամավոր. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր օրենքի նախագիծը, որով հիպոթեքային վարկերի հետ կապված փոքրացվում է եկամտահարկի հաշվին մարվող տոկոսների այժմ գործող չափաբաժինը, հետողորմյա՞ արվեց՝ հարցրինք պատգամավոր Հովիկ Աղազարյանին։  «Ոչ, կորոնավիրուսով պայմանավորված՝ դադար ենք տվել, պետք է մտածենք` երբվանից ենք սկսում շեմն իջեցնել»:

«Հպարտ քաղաքացիներն» ասում են` հազիվ մի նորմալ օրենք են ընդունել, էն էլ «փչացնում են»։ «Ոչինչ էլ չենք ուզում փչացնել, ուրիշ հարց կա, այսօր գործող օրենքը սոցիալապես այնքան էլ արդար չէ այն առումով, որ եթե ես 2 մլն, 1,5 մլն աշխատավարձ եմ ստանում, փոխանակ իմ եկամտահարկը գնա սոցիալական խնդիրներ լուծելուն, գնում է հիպոթեքին»:

Բա ինչո՞ւ «երկնեցիք» այդ օրենքը, որ հիմա ուզում եք օրորոցում սպանել՝ ուզում էիք դո՞ւր գալ պողոսներին։ «Պողոսների մասին չէ խոսքը, խնդիրն այն է, որ երբ նոր` փոփոխված շեմ ես դնում, սոցիալական արդարությունը պահպանվում է»: Ե՞րբ եք նախատեսել կյանքի կոչել նոր շեմը։ «Երբ արտակարգ ռեժիմը կվերանա, կվերադառնանք խնդրին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից