Հասարակություն Պատահարներ 

Երևանի Հալաբյան փողոցում դի է հայտնաբերվել

analitik.am

Մայիսի 13-ին, ժամը 13:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի  բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ ոստիկանության աշխատակիցները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Յուրա Ս․-ի (ծնված 1956 թ․) դին։

 

Նույն շարքից