Քաղաքականություն 

Հարություն Մարության, փաստորեն դու Թուրքիայի գործակալն ես. Հայկազուն Ալվրցեան

analitik.am

Հարություն մարությա՛ն, մի անգամ քեզ մեր գրասենյակում վկայի ներկայությամբ ասացի, որ կամ քո մեջ ՍՏԱԼԻՆՅԱՆ ՏՐՈՅԿԱՅԻ ԱԴԱՄԻ արյուն է հոսում, կամ ԿԳԲ-ի ԳՈՐԾԱԿԱԼ ես։ Պատճառն այն էր, որ դու մեր թուրքագետ աշխատակցի հասցեին Թուրքիայի տարածքում կատարած գիտական հետազոտությունների և որպես դրանց արդյունք հրատարակած հոդվածների համար սպառնալիքներ էիր տեղացել, թե այդ մասին կհայտնես իշխանություններին (հիմա եմ մտածում, որ այն ժամանակ նկատի ես ունեցել թուրքական իշխանություններին)։

Բայց, ինչպես երևում է, սխալվել եմ․ պարզվում է՝ դու Թուրքիայի գործակալ ես, կամ՝ նաև Թուրքիայի։

Գիտեմ, որ իշխանությունների հանձնարարականով և գիտությամբ ես թուրքերի հետ համագործակցության ուղիներ որոնում, բայց դա քեզ են հանձնարարել, քանզի դու պատրաստ ես նման ստորության։

Խորհուրդ եմ տալիս կամավոր հեռանալ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից։

Սորոսից ստացած փողերը, սորոսական ընկերներդ կամ իշխանությունների հովանավորությունը քեզ չեն փրկի։

Նույն խորհուրդն եմ տալիս ինստիտուտի մյուս սորոսականներին, քանզի քո և նրանց արածը ԵՐԲԵՔ ՉՆԵՐՎՈՂ ԵՒ ՉՄՈՌԱՑՎՈՂ հանցանք է, որի անունն է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ։

Հայկազուն Ալվրցեան

 

Նույն շարքից