Սպորտ 

2003-ին Ռոնալդուն կարող էր տեղափոխվել «Բարսելոնա», սակայն կատալոնացիներն ընտրեցին այլ ֆուտբոլիստի

analitik.am

«Բարսելոնայի» նախկին տեխնիկական քարտուղար Ռոբերտ ֆերնանդեսը խոսել է 2003 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին, որը կարող էր փոխել ամբողջ համաշխարհային ֆուտբոլի պատմությունը:

Այդ ժամանակ Ֆերնանդեսն աշխատում էր «Վալենսիայում»: Մի օր նա մեկնել է ներկա գտնվելու «Սպորտինգի» խաղին, որպեսզի ուսումնասիրի Կրիշտիանո Ռոնալդուի և Ռիկարդու Կուառեժմայի խաղը:

«Ես խաղից հետո հանդիպեցի ժորժե Մենդեշի հետ: Հիշում եմ՝ այդ խաղում Ռոնալդուն ու Կուարեժման հիանալի տեսք ունեին:

Նույն օրն այնտեղ էր նաև «Բարսայի» սկաուտը: Մենք խոսեցինք իրար հետ, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ կատալոնացիները որոշել են ձեռք բերել Ռիկարդոյին»,-պատմել է նա:

Ավելի ուշ Ռոնալդուն միացավ արդեն «Մանչեսթեր Յունայթեդին»:

Նույն շարքից