Հասարակություն Սպորտ 

ՄՕԿ-ը ՕԽ-ի հետաձգման և պանդեմիայի հետևանքների վերացման համար տրամադրել է 800 միլիոն դոլար

analitik.am

Միջազգային օլիմպիական կոմիտեն 800 միլիոն դոլար է տրամադրել կորոնովիրուսի պանդեմիայի հետևանքների վերացման և ՕԽ-ի հետաձգման համար:

Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ լուրեր կային, որ  Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել, եթե անգամ կորոնավիրուսի պատվաստանյութը չգտնվի:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Նույն շարքից