Հասարակություն Պատահարներ 

Նոր մանրամասներ՝ Երևանի Շիրակի փողոցում հնչած կրակոցից. կա ձերբակալված, մի քանիսին էլ որոնում են

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են մայիսի 12-ին Շենգավիթ վարչական տարածքի Շիրակի փողոցում տեղի ունեցած վիճաբանության դեպքի մանրամասները, որի ժամանակ հնչել էր կրակոց:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, Շիրակի փողոցի 1-ին շենքի 1-ին նրբանցքի 5-րդ շենքի բակում Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Հրանտ Ա.-ն իր ընկեր Ամոյի և դեռևս չպարզված ևս 3 անձանց հետո վիճաբանել են Տիգրան Անտոնյանի հետ, որի ժամանակ Հրանտ Ա.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել:

Հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, ոստիկանները Հրանտ Ա.-ին Շարուրի փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Հրանտ Ա.-ն որպես կասկածյալ ձերբակալվել է:

Շենգավիթի ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ամոյի և 3 անձանց ինքնությունը պարզելու, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից