Հասարակություն Սպորտ 

Ձերբակալվել է տղամարդը, որը մտադիր էր ահաբեկչություն իրականացնել «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի ժամանակ

analitik.am

Բարսելոնայում ձերբակալվել է այն անձը, որը մտադիր էր ահաբեկչություն իրականացնել «Կամպ Նոու» մարզադաշտում: Տղամարդը խոստովանել է, որ մտադիր էր «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի ժամանակ ահաբեկչություն իրականացնել դրոնի միջոցով:

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես է պատրաստվել իրականացնել ահաբեկչությունը: Դրոնը չի հայտնաբերվել: Տղամարդը վերջին չորս տարիների ընթացքում կապված է եղել ահաբեկչական կազմակերպությունների հետ: Ենթադրվում է, որ նրա հոգեկան վիճակի վրա ազդել է կորոնավիրուսի պատճառով առկա կարանտինը:

Նույն շարքից