Հասարակություն Պատահարներ 

Նոր մանրամասներ երեկ Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքից․SHAMSHYAN.com

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 13-ին, Երևան քաղաքի Լուկաշինի փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Լուկաշին փողոցի բնակիչներ, 43-ամյա Լիաննա Պետրոսյանը և 65-ամյա Մերուժան Շահինյանը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում Լուկաշին փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ ավտոմեքենաներով ճանապարհը չզիջելու պատճառով վիճաբանել են Լուկաշին փողոցի բնակիչ, 22-ամյա Մերուժան Շահինյանը և 18-ամյա Էդմոն Հակոբյանը: Այդ մասին իմանալով, Մ. Շահինյանի և Է. Հակոբյանի ընկերները, որոշ ժամանակ անց պարզաբանումներ կատարելու նպատակով հանդիպել են նույն վայրում, որտեղ անտեսելով իրենց գործողությունները հասարակության այլ անդամների համար տեսանելի և լսելի լինելու հանգամանքը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ միյմանց նկատմամբ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, որը զուգորդվել է միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով:

Պարզվել է նաև, որ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի և վիճաբանողները եղել են մուրճով, մետաղյա ձողերով և միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով էլ նշված անձինք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կարճ ժամանկ անց Մաշտոցի ոստիկանները ոստիկնության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ Լուկաշին փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Սիլիկյան փողոցի բնակիչներ, 17-ամյա Տիգրան Ո.-ին, 16-ամյա Մովսես Մ.-ին, 16-ամյա Մարտիրոս Շ.-ին և Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Շահբազյանին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Էդմոն Հ.-ին և վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից 22-ամյա Մ. Շահինյանը հիվանդանոց տեղափոխված 65-ամյա Մերուժան Շահինյանի թոռն է, իսկ Լ. Պետրոսյանը՝ Մ. Շահինյանի մայրը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 65-ամյա Մ. Շահինյանը իրենց թաղում հայտնի է «գաի Մերուժ», ով կոչումով ոստիկանության մայոր է և երկար տարիներ աշխատել է ճանապարհային ոստիկանությունում:

Նույն շարքից