Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում. Տուժածներ կան

analitik.am

Մայիսի 15-ին, ժամը 21։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Սարո Մ․, ծնված 1991 թ․) և «Opel Vectra» (վարորդ՝ Գագիկ Ա․, ծնված 1987 թ․) մակնիշերի ավտոմեքենաները․ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Քրիստինե Մ., ծնված 1989 թ․, Աննա Ա․, ծնված 1990 թ․ և Գագիկ Ա․, ծնված 1987 թ․) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասախան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

Նույն շարքից