Տեսանյութեր Տնտեսություն 

Երբ կարագը 10 դրամով թանկանում է, մեծ աղմուկ, աղաղակ է լինում, վայ էս ինչ եղավ, կարագը թանկացավ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Կարագի մանրածախ իրացման միջին գինը 2018 թվականին կազմել է 4 383 դրամ, 2019-ին՝ 3 906 դրամ, իսկ ներկայումս՝ 3 680 դրամ: 2018 թվականի հետ համեմատած գնանկումը կազմել է 16 տոկոս: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս փաստն ինչո՞վ է կարևոր: Օրինակ տեսեք, նաև քաղաքական նկատառումներով, օրինակ մարտի 20-ին, կարագի գինը ենթադրենք 10 դրամով թանկանում է ու դրա մեջ մեծ աղմո՜ւկ, աղաղա՜կ, վայ էս ինչ եղավ, կարագը թանկացավ: Ոչ մեկը չի ասում, որ 2018-ին գինն այնքան բարձր է եղել, որ հիմա՝ ճգնաժամի պայմաններում, դեռ մի 5 ամիս էլ պետք է թանկանա, որ հասնի 2018-ի առաջին եռամսյակի գներին»,-ասաց նա:

Նույն շարքից