Գիտություն Հասարակություն 

Վրաստանը և Ֆինլանդիան համարվել են հեռավար կրթության առաջատարներ․ կրթության փորձագետ

analitik.am

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կրթության բաժնի ղեկավար Անդրեաս Շլեյխերը Վրաստանին ու Ֆինլանդիային համարել է հեռավար կրթության առաջատարներ։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Փորձեցի պարզել, թե ինչ է արել Վրաստանը։ Պարզվեց, որ Վրաստանի ԿԳՄՍՆ-ը երկրի առաջին հեռուստաալիքի հետ գործարկել է «TV դպրոց» ծրագիրը, որով ամեն օր առավոտյան 9-ից մինչև երեկոյան ժամերը ցուցադրվել են հեռուստադասեր բոլոր դասարանների աշակերտների համար, գրեթե բոլոր առարկաներից։ Ավելին, Մաթեմատիկա, Բնագիտություն առարկաներից հեռուստադասեր են ցուցադրվել հայերենով, ադրբեջաներենով։ Սա հայերենով դասերից մեկի լինկն է. https://1tv.ge/…/video/bnuthyun-tarrakan-dasaran-11-05-2020/։ Ամեն օր մեկ ժամանոց հաղորդում է հեռարձակվել դիմորդների համար։ Վրաստանի ԿԳՄՍ նախարարը, որպես հաջողակ հեռավար կրթություն իրականացրած երկրի ներկայացուցիչ, եղել է Մայքրոսոֆտի կրթական կոնֆերանսի հիմնական բանախոսներից մեկը։

Մարտի 18-ին Հայաստանի ԿԳՄՍՆ-ին առաջարկել էի նման ծրագիր անել Հ1-ի հետ, քանի որ երեխաների մի մասը համակարգիչ ու ինտերնետ չունեն։ Բայց արվեց անարդյունավետ, ֆրագմենտար մի բան։ Առավոտյան 8.30-9.30 ցուցադրվեցին դասեր, որոնց մի մասը չէր համընկնում դպրոցի ընթացիկ ծրագրին։ Իսկ ցերեկը ցուցադրվում էին 3-4 տարի առաջ նկարահանված դասեր։
Հուսանք սեպտեմբերին մեր ԿԳՄՍՆ-ը կհետևի Վրաստանի ԿԳՄՍՆ-ի օրինակին։ Այս լինկով կարող եք կարդալ Վրաստանի ԿԳՄՍՆ-ի մասին ամբողջական նյութը. https://mes.gov.ge/content.php?id=10322&lang=eng »։

Նույն շարքից