Բարի օր Քաղաքականություն 

Ծանոթացեք. Ով է միակ պատգամավորը, որ արտակարգ դրության պայմաններում շարունակել է ստանալ պարգևավճար

analitik.am

Ծանոթացեք, լուսանկարում իմ դեմ հանցագործության մասին կեղծ հաղորդում ներկայացրած 4 անձանցից մեկն է: Չէ, տրանսվեստիտ մարմնավաճառը չի: ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո: Տարբերությունը ակնհայտ է...

Արփի Դավոյանը միակ պատգամավորն է, որը արտակարգ դրության պայմաններում շարունակել է ստանալ պարգևավճար և հրաժարվում է իր պատգամավորական պարգևավճարը փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: Արփին հայրենիքը շատ է սիրում, բայց պարգևավճարը ավելի շատ: Բացի պարգևավճարից և աշխատավարձից Արփին պետության հաշվին ստանում է նաև առանձին գումար որպես Երևանում բնակվելու տան վարձ:

Արփին մինչև հեղափոխությունը քարտուղարուհի էր, սակայն հեղափոխությունը նրան դարձրեց քաղաքական գործիչ: Կա պատմություն, ըստ որի Փաշինյանը հեղափոխությունից հետո Արփիին առաջարկում է վարչապետի գործավարուհու աշխատանքը, սակայն Արփիի հպաաաարտ հոգին ալեկոծվում է այդ նսեմացուցիչ առաջարկից և բանը հասնում է նրան, որ Արփի Դավոյանը սկսում է վարչապետի ներկայությամբ բառիս բուն իմաստով լացել: Փաշինյանի սիրտը այդ տեսարանին չի դիմանում և ի վերջո Արփին նշանակվում է վարչապետի օգնական: Ամիսներ անց Փաշինյանը Արփիից ազատվելու նպատակով նրան ուղարկում է իրենից հնարավորինս հեռու` այսինքն ԱԺ պատգամավոր:

Արփի Դավոյանը մեր ժամանակների քաղաքական լուսատուներից է: Նա պատկանում է քաղաքական գործիչների այն տեսակին ովքեր կարդալով Էնգելսի և Կաուտսկու նամակագրությունը համաձայն չեն ոչ Էնգելսի, ոչ Կաուտսկու հետ:

Արփին դիմել է ոստիկանություն իմ այն գրառման համար որտեղ ես խոստանում եմ հեղափոխությունից հետո արգելափակել բոլոր հանցագործ իշխանավորների ելքը ՀՀ տարածքից: Հատուկ Արփիի համար կրկնում եմ իմ խոստումը:

Առայժմ շատ չխորանամ, բայց խոստանում եմ Արփիի կողմից այս գրառման արձագանքների դեպքում լիքը հետաքրքիր բաներ պատմել:

Նարեկ Մալյան

Նույն շարքից