Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. 47-ամյա վարորդը մահացել է

analitik.am

Արարատի մարզում նախօրեին՝ մայիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 23:00-ի սահմանում Արտաշատ քաղաքի բնակիչ, 47-ամյա Միսակ Մ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 ZD 382 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, այնուհետև գազատար խողովակին և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Միսակ Մ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Նույն շարքից