Հասարակություն Ֆեյսբուք 

Փաշինյանն աղերսում էր տալ իրեն հնարավորություն ավարտին հասցնել պետության զավթման իր ծրագիրը․ Ղազինյան

analitik.am

Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ հինգ ժամ անբովանդակ ճամարտակելու միակ պատճառը «Արցախի ընտրյալ իշխանություններ» արտահայտության մի քանի անգամ կրկնությունն էր, ինչն արվեց տանը դասն անգիր սովորած և ուսուցչի մոտ լավ տպավորություն թողնելու թույլ աշակերտի էնտուզիազմով։

Այս արտահայտության հասցեատերերը Հայաստանում և Արցախում չէին։ Այն ուղղված էր իշխանափոխության պատվիրատուներին և նպատակ ուներ ցույց տալ ստանձնած պարտավորությունների կատարման իր հանձնառությունը։

Փոխարենը Փաշինյանն աղերսում էր տալ իրեն հնարավորություն ավարտին հասցնել պետության զավթման իր ծրագիրը, այն է Սահմանադրական դատարանի իշխանության յուրացումը, և հետաձգել Ադրբեջանի սպասվող ագրեսիան Արցախի ու Հայաստանի նկատմամբ։

Ադրբեջանն առայժմ համբերատար սպասում է Փաշինյանի հրապարակային համաձայնությանը Արցախյան հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու համար, սակայն սա երկար չի կարող տևել. ինչ որ պահի Փաշինյանից կպահանջեն անվարձահատույց լինել իրեն իշխանություն հանձնելու համար և կատարել ստանձնած պարտավորություններից բխող կոնկրետ գործողություններ։

Տեղապտույտների (կռուտիտ) ու մանիպուլյացիաների շրջանագիծը նեղանում է, իսկ օղակը սեղմվում։

Մոտենում է իրականության հետ առերեսման պահը»։

Նույն շարքից