Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչպես է իրեն զգում կորոնավիրուսով վարակված Դմիտրի Պեսկով

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շարունակում է բուժվել կորոնավիրուսից: Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում:

«Դեռևս բուժվում եմ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով իր առողջական վիճակի մասին հարցին: Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են իր համար:

Կորոնավիրուսով Պեսկովի վարակվելու մասին հայտնի է դարձել մայիսի 12-ին: Այնուհետև ախտորոշումը հաստատել է նրա կինը՝ Տատյանա Նավկան: Զույգը գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո:

Ավելի ուշ, Պեսկովը նկարագրել է հիվանդության ընթացքը: Նրա խոսքերով, վիրուսի հայտնաբերումից հետո առաջին օրը որևէ ախտանիշ չի եղել, այնուհետև բարձրացել է ջերմությունը: Նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ:

 

Նույն շարքից