Տնտեսություն 

Երբ գազի գնի մասով փոփոխություն կլինի. Պուտինը կոնկրետ պայմաններ է առաջ քաշել

analitik.am

Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է գազի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պահանջներին:

Պուտինը նախ ասել է, որ ԵԱՏՄ շուկայում գազի գնագոյացումը չկարգավորված է մնում արդեն երկար տարիներ, չնայած խնդրի ակտուալությունը միայն աճում է ու սպառնում խանգարել ինտեգրացիային:

Սակայն Պուտինը պնդում է, որ գազի տեղափոխման ու տրանզիտի համար միասնական գին կարելի կլինի սահմանել միայն ինտեգրացիայի կոնկրետ մակարդակում, որը դեռ չկա: Խոսքը վերաբերում է միասնական շուկային, միասնական բյուջեին և միասնական հարկային համակարգին: Այլ խոսքերով ասած, Պուտինը պահանջում է նախ ինտեգրացիա, հետո միայն գազի մասով պայմանների փոփոխություն:

Ինչ վերաբերում է կոնկրետ Բելառուսի համար գազի գնին, Պուտինն ասել է, որ այն ձևավորվում է մատակարարող կողմի ծախսերն ու ներդրումները հաշվի առնելով:

Նույն շարքից