Ռազմական 

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել

analitik.am

 

Մայիսի 19-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայիսին կատարված աշխատանքները, զեկուցվել է  2020 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումների ընթացքի, դրանց կատարման ժամանակ ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև գնումների գործընթացին վերաբերող հարցերի մասին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել արձանագրված թերությունների շտկման, ծրագրված աշխատանքների լիարժեք կատարման և համավարակի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների խստիվ պահպանման վերաբերյալ:

 

Նույն շարքից