Տնտեսություն 

Ուր է անհետացել Ռուսաստանի մի շարք մարզերից հայկական ծխախոտը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ռուսաստանի մի շարք մարզերում, մասնավորապես` Ռոստովի, Կրասնոդարի, Վորոնեժի և այլ տարածքների խանութներից անհետացել է հայկական էժան ծխախոտը:

Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, ծխախոտ կարելի էր ձեռք բերել նաև մասնավոր կարգով, ու քանի որ այն շատ էժան էր, վայելում էր մասսայականություն: Կա տեսակետ, որ հայկական սիգարետի առաքումը դադարեցվել է այն պահից, երբ Ռուսաստանի մաքսային մարմինները հայտնաբերել են երկու ինքնաթիռ` հայկական մաքսանենգ ծխախոտով:

Այստեղից բխում է նաև, որ Ռուսաստանի վերոհիշյալ մարզերում վաճառվող հայկական ծխախոտի մեծ մասը եղել է մաքսանենգ, և ճիշտ ձևակերպված և հարկերը մուծած ծխախոտի խմբաքանակներ չեն եղել: Եթե դա իրոք այդպես է, ապա այն պնդումները, որ այս վիճակը տևում է երկու տարի, և Նիկոլի ջանքերով Հայաստանը ներքաշվել է մաքսանենգ ծխախոտի վաճառքի քրեական համակարգի մեջ, շատ նման է իրականությանը:

Հասկանալի է, որ այդ ահռելի գումարները գնում էին այդ մաֆիոզ համակարգերի գրպանները, և շատ պարզ է, որ առանց ՀՀ կառավարության և անձամբ Նիկոլի տարիներ շարունակ այդպիսի մեծ ծավալներով մաքսանենգություն իրականացնել անհնար էր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից