Տնտեսություն 

Շուշանիկ Ներսիսյանը կպլստա՞. Ում «գլուխն է թռչելու» ծխախոտի սկանդալից հետո. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծխախոտային սկանդալը կարող է կոտրվել մի քանի սլաքավարի գլխին, իսկ մեծ «շնաձկները» նորից կպլստան պատժից։ Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում այժմ զբաղված են մեղավորների «փնտրտուքով» և հրապարակային պատժի կազմակերպմամբ։

Ծառայողական քննություն է սկսվել, որի հետ կապված՝ հարցում ենք արել ՊԵԿ և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։ Սակայն, նախնական տեղեկություններով, ոչ թե մաքսային գծով ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է պատժվելու, այլ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսայինի պետը՝ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Տիգրան Զաքարյանը։

Վերջինս Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին է։

Մարտին Զաքարյանը 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր օգնականի պաշտոնից։ Այնպես որ, երկու նապաստակ՝ մեկ հարվածով․ կազատվեն ե՛ւ «Սերժի մնացուկից», ե՛ւ ծխախոտի մաքսանենգության դեմ պայքար կցուցադրեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից