Հասարակություն Տեսանյութեր 

«Ադեկվադ» միաբանության անդամները բերման ենթարկվեցին

analitik.am

 

Այսօր «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը հրավիրվել էր Ոստիկանության 6-րդ վարչություն:

Քիչ առաջ միաբանության անդամները բերման ենթարկվեցին: Ոստիկանները նշեցին, որ բերման ենթարկման պատճառը պարետի որոշումը խախտելն է:

Րոպեներ առաջ Արթուր Դանիելյանը դուրս եկավ ոստիկանությունից: Նա նշեց, որ տեղի ունեցածը իշխանությունների հերթական կրկեսային ներկայացումն է: Դանիելյանը հայտնեց, որ իրենցից պահանջում են ապացուցել, որ վարչապետի մերձավորները որևէ կապ ունեն այն մաքսանենգության հետ, որը կազմակերպվել է վերջին ամիսների ընթացքում: Խոսքը վերաբերում է ծխախոտի ու ադամանդի հայտնի պատմությանը:

Դանիելյանը հրաժարվել է բացատրություն տալուց:

Բերման է ենթարկվել մոտ 20 քաղաքացի, այդ թվում՝ միաբանության փաստաբանը:

Նույն շարքից