Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. քաղաքացիներին բերման են ենթարկում /ուղիղ միացում/

 

Այս պահին կառավարության մոտ ակցիա են անում շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, ովքեր խնդրում են թույլ տալ իրենց աշխատել: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրանց, ովքեր աշխատում են ռեստորանային ոլորտում:

Քիչ առաջ ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի քաղաքացու, այդ թվում նաև դերասան Սարգիս Գրիգորյանին ու Արմեն Միրզոյանին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ իրավապահները մի քանի անգամ զգուշացրեցին սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտության մասին:

Ակցիայի մյուս մասնակիցները պահանջում են ազատ արձակել նրանց:

Կառավարության մոտ են նաև ԼՀԿ-ական պատգամավորներ Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից