Հասարակություն Պատահարներ 

Ոստիկանության օպերլիազորը, վտանգելով իր կյանքը, փրկել է 28-ամյա աղջկան

analitik.am

Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավթի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարբախ թաղամասի Շարուրի 24 շենքի 4-րդ հարկի պատուհանին տեղադրված օդորակիչի վրա է նստել մի աղջիկ, ով սպառնում է ցած նետվել:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկաններն ու փրկարարները տևական ժամանակ համոզում էին այդ աղջկան, որպեսզի նա անցնի տուն և չդիմի այդ ծայրահեղ քայլին, սակայն՝ ապարդյուն:

Ի վերջո, ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազոր Վանիկ Պարույրյանին հաջողվում է ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և այդ աղջկան օդորակիչի վրայից տեղափոխում է անվտանգ վայր, որից հետո նրան տեղափում են ոստիկանության Չարբախի բաժանմունք:

Գ.,. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երևանի բնակիչ, 28-ամյա Աննա Ս.-ն է: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նույն շարքից