Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

analitik.am

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ը։

Հաղորդման մեջ մասնավորապես նշվել է․ «Պարոն նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ժամանակ քննարկվել են Covid-19 համավարակի, զբոսաշրջության և տարածաշրջանային խնդիրների հետ կապված թեմաներ»։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին էլ հեռախոսազրույց էին ունեցել Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները, որի ժամանակ Էրդողանն ու Պուտինը խոսել էին կորոնավիրուսի պայմաններում երկկողմ համագործակցության հնարավորությունների, տարածաշրջանային խնդիրների ու Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ։

ermenihaber

 

Նույն շարքից