Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Ինձ համար կորոնավիրուսի դեմ պայքարում կա մեկ գերարդյունավետ միջոց. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է պահել սոցիալական հեռավորություն: Եթե այդ հարցում վստահ չեք, իրար հետ խոսելիս պետք է պարտադիր հաղորդակցվել դիմակ կրելով, քանի որ խոսելու ընթացքում վարակվելու հավանականությունը շատ մեծ է»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «փչացած հեռախոսի» ենթակառուցվածքի միջոցով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին. «Վարակի մասին կառավարության տված տեղեկություններն ու գնահատականներն օբյեկտիվ են ու համապատասխանում են իրականությանը:

Այն գնահատականները, որոնք ընթացքում փոխվում են, պայմանավորված են վիրուսի մասին նոր տեղեկություններով: Չկա այսօր մի երկիր, որը 100 տոկոսով ճանաչում է վիրուսը:

Խնդրում եմ, եկեք արձանագրենք այս լրջությունը:

Ինձ համար կորոնավիրուսի դեմ պայքարում կա մեկ գերարդյունավետ միջոց՝ անհատական պատասխանատվությունը: Իհարկե զուգահեռ պետք են նաև այլ միջոցներ:

Մեր կառավարության գաղափարախոսությունն այն է, որ հարցը պետք է լուծենք անհատական պատասխանատվության շրջանակներում:

Խնդրում եմ, որ բոլորը մաքսիմալ լրջությամբ վերաբերվեն, հակառակ դեպքում նոր ցնցումների առաջ կկանգնենք»։

Նույն շարքից