Հասարակություն Պատահարներ 

«Range Rover»-ն ամբողջությամբ այրվել է

analitik.am

Մայիսի 21-ին, ժամը 07:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Սուրբ Գայանե եկեղեցու» ետնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսսի-լե-Մուլինո փողոցի թիվ 3 հասցեում՝ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:34-ին, մարվել՝ 07:51-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 

Նույն շարքից