Դրանք անհեթեթ լուրեր են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով հայտարարությունների մասին իբր Հայաստանում կառավարությունը փող է տալիս մարդկանց, որպեսզի նրանք համաձայնվեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ:
«Ես կարող եմ այլ անհեթեթ բան էլ ասել: Օրինակ կարող եմ ասել, որ 5G կայաններ ենք տեղադրում Երևանում, որպեսզի մարդկանց չիպավորենք չգիտեմ ոնց:
Այդ լուրերին տուրք տալը վնասում է մեր ընդհանուր քաղաքականությանը: Ես առաջարկում եմ բոլորին լռեցնել նման լուրերը, ոչ թե բարձրացնել»,-ասաց նախարարը:
Թորոսյանը հավելեց, որ ԱԱԾ-ն զբաղվում է այդ լուրերով, եթե մոտիվների մեջ հանցակազմ կա, իրավական գնահատական կլինի: