Միջազգային Քաղաքականություն 

Դավութօղլուն պատմել է տարիներ առաջ Սիրիայի նախագահի հետ իր հանդիպման մասին

 

Թուրքիայի նախկին արգործնախարար, վարչապետ, նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն թուրք լրագրող Ջյունեյթ Օզդեմիրի յութուբյան ալիքի եթերում անդրադարձել է տարիներ առաջ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ իր հանդիպմանը։

Նշենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներում հակասական լուրեր էին տարածվել Դավութօղլուի՝ արտգործնախարար լինելու ժամանակ Սիրիայի նախագահի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ, որոնց կապակցությամբ նա պարզաբանումներով է հանդես եկել։

Դավութօղլուն հայտնել է, որ 2012թ․ հունվար-օգոստոս ամիսներին բազմաթիվ անգամ Սիրիա է այցելել, որոնց ընթացքում այդ ժամանակվա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ փորձել են Ասադին համոզել, որ Սիրիայում մի փոքր բարեփոխումներ անի։

Այնուհետև Դավութօղլուն եթերում պատմել է Ասադի հետ 2012թ․ օգոստոսին տեղի ունեցած հանդիպման մասին։

Նրա փոխանցմամբ՝ այդ հանդիպումը տևել է ավելի քան 6 ժամ, որից 3 ժամը առանձնազրույց է եղել իրենց միջև։

«Ես մի նպատակ ունեի, որը հետևյալն էր․ «Եգիպտոսում տապալվեց ռեժիմը, Լիբիայում, Թունիսում՝ նույնպես։ Սիրիայում մենք քո կողքին ենք։ Մի քանի փոքր բարեփոխումներ արա։ Այս իրավիճակը հաղթահարիր։ Այս ժողովուրդը (Սիրիայի) քեզ սիրում է»,- ահա այսպիսի երաշխիքներ տվեցինք»,-ասել է Դավութօղլուն։

Նրա փոխանցմամբ՝ այդ հանդիպման մասին կա պետական արխիվներում և ոչինչ գաղտնի չէ։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից