Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը հայտնեց զոհված եղբորը 88 թվին տված երդման մասին և չկարողացավ զսպել հուզմունքը

analitik.am

 

Մենք հաճախակի ենք երդում տալիս, հաճախակի ենք տվել: Կան երդումներ, որոնք չեմ մոռանում: Շուշիում երդմնակալության ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ուզում եմ մի երդման մասին ներկայացնել, որը տվել եմ 88 թվականի փետրվարի 13-ին զոհված եղբորս: Մեծ եղբայրս՝ Արմենը, ով հիմա այստեղ է, ծառայում էր Խորհրդային բանակում: Սամվելը, ով ինձանից մեծ էր 3 տարով: Երբ սկսվեց շարժումը՝ փետրվարի 13-ին, նա դիմեց իր փոքր եղբորը՝ պատրա՞ստ ես զոհվելու հանուն հայրենիքի: Ես ասացի՝ այո: Մենք երդվեցինք: Նա կատարեց իր երդումը, իմ երդումը դեռ մնում է»,-հուզված ձայնով ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն իր խոսքն ավարտեց «Արցախը Հայաստան է և վերջ» խոսքերով։

Արցախն այսուհետ նոր նախագահ ունի․․․

 

Նույն շարքից