Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Երևանում. ճանապարհին լցված հսկայական ավազակույտը դարձել է «յաշիկի» կողաշրջման պատճառ

analitik.am

Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Վիգեն Սարգսյանը իր վարած Mercedes G500 մակնիշի 01 PF 002 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում, բախվելով ճանապարհին լցված հսկայական ավազակույտին, առաջ է ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել Հալաբյան փողոցի 37/1 հասցեի դիմաց:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհին լցված հսկայական ավազակույտը, իսկ ավտոմեքենայի համարանիշները վարորդն ու նրա ընկերները հանել էին:

Նույն շարքից