Իրավական 

Ստամբուլի քաղաքապետը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Թուրքիայի ՆԳՆ նախարարի դեմ

analitik.am

 

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետան» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ։

Այն ժամանակ, երբ Էքրեմ Իմամօղլուն Բեյլիքդյուզու շրջանի քաղաքապետն էր, Թուրքիայի ՆԳՆ նախարար Սուլեյման Սոյլուն ընթացք էր տվել Իմամօղլուի դեմ հարուցված 27 քրեական գործի։

Իմամօղլուն իր հայտարարության մեջ նշել է, որ Թուրքիայի ՆԳՆ նախարար Սուլեյման Սոյլուն և քննիչ Արիֆ Յըլդըրըմը փորձել են իր պաշտոնավարության հետ կապված շինծու մեղադրանքներով քերական գործեր հարուցել իր դեմ։

ermenihaber

 

Նույն շարքից