Հայաստան Քաղաքականություն 

Սոցապնախարարության աշխատակազմի դե ֆակտո ղեկավարը նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանություններին ծանոթ-բարեկամ մախինացիաներում կարող են անգամ «նախկինները» նախանձել: Սոցապնախարարության աշխատակազմի դե ֆակտո ղեկավարը նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է` Ստեփան Մաչյանը, ով նախարարության ֆինանսական բաժնի պետն է, որի վրա Բաթոյանը դրել է նաև աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, երբ դրանք պետք է դրվեին աշխատակազմի ղեկավարի տեղակալի վրա:

Արդեն մեկուկես տարի նախարարությունն աշխատակազմի ղեկավար չունի: Ինչո՞ւ նոր աշխատակազմի ղեկավար «չեք ընդունում»՝ հարցրինք նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանին։ «Երբ դրա կարիքը զգացվի, կունենանք, մրցույթը կհայտարարվի, ըստ դրա` մարդիկ կմասնակցեն»:

Ե՞րբ կլինի մրցույթը։ «Կդժվարանամ ասել, կապված համաճարակի հետ` պետք է հասկանանք մրցույթի կազմակերպման ընթացքը»: Տարիուկես ինչո՞ւ չէր կազմակերպվում։ «Ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել»:

Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ օրերս պարոն Մաչյանը նախարարի մեքենայով է եղել, չար լեզուների «բնութագրմամբ»` ստրիփ-ակումբի «մոտերքում» է տևական ժամանակ կայանել, ինչի մասին էլ ԱԱԾ-ին զեկուցվել է։ «Գրավոր գրեք, մենք կպատասխանենք»,- ասաց խոսնակն ու արձանագրեց, որ պարոն Մաչյանի հեռախոսն իրենք չեն տրամադրում լրագրողներին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից