Իրավական Տեսանյութեր 

Կողոպտել էր տանտիրուհուն ու փախել /տեսանյութ/

Մայիսի 17-ին Արարատի մարզում կողոպուտ էր կատարվել:

Ժամը 11.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում ստացվեց, որ Արևշատ գյուղի տներից մեկը գող է մտել: Փորձել էին բռնել, բայց հանցամիտը փախել էր:

Օպերատիվ խումբը մեկնեց Արևշատ: Պարզվեց` ահազանգից րոպեներ առաջ ինչ-որ մեկը բացել էր նշված տան մուտքի դռան փականը, հյուրասենյակում տանտիրուհու պայուսակից գողացել փող ու բանկային քարտ:

Հարևանը նկատել էր, նույնիսկ բռնել, բայց կասկածյալին հաջողվել էր փախչել:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին. արդյունքում պարզվեց, որ կողոպուտը կատարել է նախկինում դատապարտված, Արևշատ գյուղի 38-ամյա մի բնակիչ:

Նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, կասկածվողը գյուղի գերեզմանատնից բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Նա ներկայացվել է Արարատի մարզի քննչական վարչություն և ձերբակալվել:

Հանգամանքները պարզվում են:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

38-ամյա տղամարդը կալանավորված է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Ոստիկանություն

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից